Թուրքիայում 4 մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
Երեկ Բաթմանում և Շեմդիլիում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել են 4 մարդ՝ 1 ոստիկան, 1 քաղաքացիական անձ և 2 զինվոր: Այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը:
Բաթմանի Քոզլուք շրջանում քուրդ զինյալները փողոցում պայթուցիկ են տեղադրել, ինչն էլ պայթել է զրահապատ մեքենայի անցնելու պահին։ Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկան Նեդիմ Էրբայը, վիրավորվել է 3 ոստիկան։
