Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 27-ի. կա 100 վիրավոր
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում այսօր տեղի ունեցած ահաբեկչության մասին հայտարարությամբ է հանդես եկել երկրի Ներքին գործերի նախարարությունը։
«Շանլըուրֆայի Սուրուչ շրջանում այսօր ժամը 12։00-ի մոտակայքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ 27 քաղաքացի է զոհվել։ Մտավախություն ունենք, որ զոհերի թիվը կարող է աճել։ Շրջանի հիվանդանոցներում մոտ 100 տուժած կա»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն նաև կոչ է արել միասնական լինել՝ ընդդեմ «երկիրը պառակտելու փորձ անող քայլերի»։
