Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում այսօր լուսադեմին երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները գրանցվել են ժամը 04:03-ին՝ Իզմիրում:
Համաձայն Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի տվյալների՝ 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի Ուրլա շրջանը:
Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում:
