Թուրքիայում H1N1 վիրուսից 60 մարդ է մահացել
Թուրքիայում վերջին մեկ ամսում գրիպի H1N1 վիրուսից (խոզի գրիպ) 60 մարդ է մահացել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն՝ հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։ «H1N1 վիրուսի հետ կապված 480 մարդուց վերցված արյան նմուշներից 280-ում խոզի գրիպ է հայտնաբերվել, հիվանդներից 60-ն արդեն մահացել են»,-ասել է նա` նշելով, որ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում խոզի գրիպի հնարավոր համաճարակը կանխելու համար:
