Թուրքիայում հայկական եկեղեցուց երկու պատ է կանգուն մնացել
tert.am-ը գրում է.Օլթու շրջանում գտնվող Հոշնավազ եկեղեցին տարիներ շարունակ գանձ որոնողների «պեղումների» հետևանքով ավերակի է վերածվել, տեղեկացնում է Demokrat Haber կայքը։
Ամեն տարի գանձ որոնողների գործողությունները «հանդուրժած» պատմական շինություններից մեկը համարվող այս եկեղեցուց երկու պատերն են կանգուն մնացել։
Եշիլբաղլար թաղամասի բնակիչներից մեկը, ով հովիվ է, եկեղեցու մասին իր ունեցած տեղեկություններն է փոխանցել և նշել է, թե ինքը տեսել է եկեղեցին կանգուն վիճակում, երբ այն գմբեթ և երեք պատուհան է ունեցել։
Մանրամասները`սկզբնաղբյուրում: