Թուրքիայում լույս է տեսել հայերի մասին պատմող գիրք
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Չաղդաշ» կայքը, գրքում Արսլանը խոսել է հայերի բնակավայրերի ու ապրելակերպի մասին:
«Վեպի նպատակը հայ ժողովրդի, ամենակարևորը՝ կանանց ու երեխաների վերապրած մեծ ողբերգության մասին գրելն ու այն հաջորդ սերունդներին փոխանցելն էր: Այս վեպը որոշակի փաստերի վրա հիմնվելով պատմում է իրական դեպքերի մասին»,- ասել է հեղինակը:
Նա ընդգծում է, որ ընկուզենին հայերի համար երկու խորհուրդ ունի:
«Առաջին իմաստը անհաջողություն բերելն է: Հավատում են, որ մահ է բերում: Երկրորդ նշանակությունն էլ նրա ստվերի շուրջ համախմբվելն է արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու համար: Եվ երրորդ ամենակարևորը՝ ընկուզենին անցյալի հուշերի ու մտքերի կենդանի վկան է»,- ասել է հեղինակը:
