Թուրքիայում մանկապիղծ ուսուցչին դատապարտել են 508 տարվա բանտարկության
Թուրքիայի Քարաման քաղաքում 508 տարվա ազատազրկման է դատապարտվել դպրոցիուսուցիչ Մուհարրեմ Բույուքթուրքը: Նա մեղավոր է ճանաչվել արական սեռի 10 աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
Թուրքական «haber7» լրատվական կայքի փոխանցմամբ` 54-ամյա ուսուցչի մեղադրյալի աթոռին նստել է Քարաման քաղաքի ծանր հանցագործությունների դատարանում: Դատավճռի հրապարակումից հետո դատարանի նախագահը զրուցել է լրագրողների հետ:
Դատավորը տեղեկացրել է, որ Բյույուքթուրքը մեղավոր է ճանաչվել նաև երեխաների ազատությունը սահմանափակելու, դիտավորյալ մարմնական վնաս հասցնելու և պոռնոգրաֆիկ նյութեր դիտել տալու մեջ:
Աղբյուր` ermenihaber.am
