Թուրքիայում մայրը դաժանորեն ծեծում է հարազատ երեխային (տեսանյութ)
Թուրքիայում մեծ արձագանքն է գտել համացանցում տարածված մի տեսագրության, որի մեջ մայրը դաժանորեն ծեծում է մի երեխայի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մերսին քաղաքում տեղի ունեցած դեպքը հայտնի է դարձել, երբ զարմիկը նկարահանել է, թե ինչպես է մորաքույրը ծեծում իր երեխային։ Երեխայի հայրը տեսագրությունը տեսնելուց հետո դիմել է դատարան եւ ամուսնալուծվել արագ կարգով։ Դատարանը հարազատ երեխային ծեծած մորը զրկել է մայրական իրավունքից։ Դատախազը մոր նկատմամբ 5 տարի ազատազրկում է պահանջել։
