1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Թուրքիայում ներքին դրությունը լարված է, թուրք-քրդական բախումներն ակտիվանում են

Թուրքիայում ներքին դրությունը լարված է, թուրք-քրդական բախումներն ակտիվանում են. Վերջին նորությունները Թուրքիայից հաղորդում է Ermenihaber.am-ը:

Էրդողան. «Դաղլըջայում զրահամեքենաներ են պայթեցվել, մեր պայքարն ավելի վճռական է լինելու»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ստամբուլյան մի հեռուստաալիքի եթերում մեկնաբանություններ է արել Թուրքիայի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ: Թուրքական «Milliyet» պարբերականի տեղեկացմամբ՝ նախագահը մասնավորապես ասել. «Այնտեղ (Դաղլըջայում-խմբ.) զրահամեքենաների համար ականներով թակարդներ են ստեղծվել, ինչի արդյունքում նման դեպքերը միմյանց են հաջորդում: Ես ցանկանում եմ, որ իրականացվելիք պայքարն ավելի վճռական լինի»:

Էրդողանը հայտարարել է, որ Դազլըջայից ստացված տեղեկությունները շատ ցավալի են, սակայն զրահամեքենաներ են պայթեցվել և այդ պատճառով այժմ քուրդ զինյալների հանդեպ թուրքական  օդային զինուժի միջոցով գործողություններ են իրականացվում և դրանք շարունակվելու են՝ չնայած վատ եղանակային պայմաններին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:

Դավութօղլուն անվտանգության ժողով է հրավիրել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անվտանգության ժողով է գումարել: Թուրքական «Vatan» պարբերականը հայտնում է , որ Դավութօղլուն Քոնիայում հետևելիս է եղել Թուրքիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպմանը, երբ տեղեկանալով Դաղլըջայում տեղի ունեցած բախումներ մասին, անմիջապես վերադարձել է Անկարա:  Կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպումը տևել է 2 ժամ, որից հետո որևէ հայտարարություն չի արվել:

Հանդիպմանը  մասնակցել են Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Հուլուսի Աքարը, փոխվարչապետներ, Յալչըն Աքդողանը, Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը, Ջևդաթ Յըլմազը, Ներքին գործերի նախարար Սելամի Ալթընոքը, Արդարադատության նախարար Քենան Իփեքը, Ժանդարմերիայի գլխավոր հրամանադար գեներալ Գալիփ Մենդին, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը, Կառավարության խորհրդական Քենան Մադենօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Դուրմուշ Ալի Սարըքայան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին «Քուրդիստանի բանվորական կուսկացության» զինյալները հարձակվել էին Հաքքարի նահանգի Յուքսեքովա-Դաղլըջա ճանապարհին վերահսկողություն իրականացնող 2 զրահապատ մեքենայի վրա: Տարբեր աղբյուրիների համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է 15-16 թուրք զինվոր:

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ներքին բախումների մասին. «Ունենք զոհեր ու վիրավորներ»

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ: Ըստ BBC –ի թուրքական ծառայության՝ հայտարարությունում մասնավորապես ասված է. «2015թ. սեպտեմբերի 6-ին Դաղլըջա- Յուքսեքօվա ճանապարհի վերաբացման նպատակով իրականացվող գործողության շրջանակներում վնասազերծվել են 3 ինքնաշեն պայթուցիկներ: Գործողության ընթացքում նախապես ականապատված ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վնասվել են երկու զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ ունենք:

Տարածք բերված 2-ական F- 16 և  F-4 ռազմական ինքնաթիռների օգնությամբ ռմբակոծվել են անջատողական ահաբեկչական խմբավորմանը պատկանող 13 թիրախ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ գործողությունը վճառական քայլերով շարունակվում է»:

Տարբեր աղբյուրիների համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է 15-16 թուրք զինվոր:

Նշվում է , որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Քոնիայում ընթացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հոլլանդիա-Թուրքիա խաղը դիտելու ժամանակ, ստանալով Դաղլըջայի դեպքերի մասին  լուրը, վաղաժամ վերադարձել է Անկարա և անվտանգության խորհուրդ հրավիրել: Նիստը, որին մասնակցել են անվտանգության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, տևել է 2 ժամ:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մի հեռուստահաղորդման շրջանակներում Դաղլըջայում տեղի ունեցածի վերաբերյալ նշել է, որ զրահամեքենաներ են պայթեցվել, ինչի հետևանքով քուրդ զինյալների հանդեպ այժմ օդային զինուժի միջոցով գործողություններ են իրականացվում և դրանք շարունակվելու են՝ չնայած վատ եղանակային պայմաններին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:

asekose.am 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan