Թուրքիայում տղամարդը սպանել է հայ ընկերուհուն ու թաղել բետոնի մեջ
Թուրքիայի ոստիկանությունը Քոջաելի նահանգի Գյոլջուքի շրջանում բետոնի մեջ թաղված հայտնաբերել է Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ հայ 39-ամյա Ռիտա Դարի Վինքլերի դին, տեղեկացնում է Ստամբուլի հայկական "Ակոս"-ը:
Վինքլերը 34 օր առաջ ընկերոջ հետ տեսակցելու համար Անթալիայից մեկնել էր Ստամբուլ, որից հետո նրանից տեղեկություն չեն ունեցել մտերիմներն ու հարազատները։
Իրավապահները դեպքի հետ կապված սկսել են կասկածյալ համարել Վինքլերի թուրք ընկերոջը՝ Ա․Ք․Ս․-ին։ Նրանք դատախազությունից թույլտվություն են ստացել Ա․Ք․Ս․-ի ընտանեկան գերեզմանատանը, այգում և մերձավորին պատկանող շինության մոտ փորելու ու որոնումներ կատարելու համար։ Վինքերի դին հայտնաբերվել է սպանության մեջ կասկածվող ընկերոջ բարեկամի աշխատավայրում՝ բետոնի մեջ թաղված։
