Անկարայում բախում է տեղի ունեցել ցուցարար ուսանողների և ոստիկանների միջև: Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողները բողոքել են ուսումնական հաստատության պատմական շենքը քանդելու նախագծի դեմ, որի տեղում պատրաստվում են կառուցել արագընթաց մայրուղի: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, ինչի հետևանքով կան տուժածներ: