Թուրքիայում խոզի գրիպից 5 մարդ է մահացել
Թուրքիայում AH1N1 վիրուսակիրների թվի ավելացման հետ կապված՝ վերջին օրերին 35 մարդ է դիմել բժշկի՝ բարձր ջերմության և սրտխառնոցի բողոքներով։
Milliyet-ի փոխանցմամբ՝ հիվանդներից 5-ը մահացել են, 30-ի բուժումը շարունակվում է։ Հաղորդվում է, որ այս մարդկանց մոտ «խոզի գրիպ» է հայտնաբերվել։
Հաղորդվում է, որ մահացածներից մեկը երեխա է։
