Տույը կալանավորվեց
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրերս ձերբակալված Տույ մականվամբ Արթուր Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, Արթուր Ղազարյանը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էր ենթարկել:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ:
Դեպքի առթիվ 2015 թվականի հուլիսի 10-ին Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը Արթուր Ղազարյան ձերբակալվել էր:
