TV-ներին հրահանգել են՝ ՀՀԿ-ից ցուցադրել միայն հայտնի եռյակին
Հանրապետական կուսակցությունն նախընտրական քարոզարշավը կառուցել է երեք անձի շուրջ՝ Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյանը։ Ըստ ՀՀԿ-ի՝ նրանք մարդամեջ հանելու միակ թեկնածուներն են, անգամ հեռուստաընկերություններին հրահանգել են՝ առաջին պլանում ձայն բերող աստղաբույլին ցուցադրել։
ՀՀԿ քարոզչական փիառով զբաղվողներին թվում է, թե լֆիկներին, շմայսներին ցույց չտալով՝ կարող են համոզել, որ փոխվել են։ Սակայն նախընտրական հանդիպումները ցույց են տալիս, որ այս թեկնածուները չեն տիրապետում քարոզչական մեխանիզմներին, անհեթեթ ելույթներ են ունենում՝ հայտնվելով ծիծաղելի իրավիճակներում։
Օրինակ՝ Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպմանը անեկդոտ է պատմում, հետո էլ ասում, թե հիմա կասեն, եկել, անեկդոտ է պատմել, երեւի վարչապետը չգիտի՝ ինչ պատմի, ինչպես համոզի, երբ ինքը ներսից գիտի՝ որը որից հետո է։ Կամ էլ հայտարարում է, թե ձեր ձայնը տվեք «Հանրապետություն» կուսակցությանը։ Իսկ Արփինե Հովհաննիսյանը ամբողջ ելույթի ժամանակ շարունակ կրկնում էր՝ ուզում եմ այսօր անկեղծ լինել, փաստորեն միշտ կեղծավոր են եղել։
