Տվողը մենք չենք, տվողը ժողովուրդն ա. Նաղդալյանը՝ Բագրատյանին
Slaq.am-ը գրում է. ԵՏՄ-ին անդամակցելով մենք զիջում ենք մեր ինքնիշխանության 1/3-ը. ԱԺ-ում ՀՀ-ի՝ ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկմանը հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ ԱԺ պատգամավորի՝ Հայաստանն այսուհետ վարելու է մեկ այլ մարմին, որտեղ, իհարկե, մենք ինչ-որ մասնակցություն ունենք:
«Մի հատ ասեք՝ ստեղ ո՞վ ի՞նչ է փոխանակել: Խորհրդային Միությունը պատահական չէր ստեղծվել, փոխանակության սկզբունքով ստեղծվում է տուն, մեկն այդ տունը տաքացնում է, երկրորդը կառավարում է, երրորդը հացն է բերում, չորրորդը՝ դեսերտ, Հայաստանին միշտ դեսերտ բերելու պատիվն է եղել»,- ասաց նա:
Նա կոչ արեց դուրս գալ Կառավարությունից, իշխանությունից և իշխանությունը հանձնել ընդդիմությանը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց Բագրատյանի արդեն չլսվող հայտարարությանը, որից խորհրդարանը ակնհայտ ոգևորվել էր և նույնիսկ ծափահարություններ հնչեցին: «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ էն ինչ-որ ինքը ուզում ա՝ տվողը մենք չենք, տվողը ժողովուրդն ա, ժողովուրդն էլ որոշել ա ում տա»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:
