Տղամարդու պես եմ ասում քեզ, մի արա նման բաներ. Ցուցարարը` Россия 24-ի լրագրողին.VIDEO
Արդեն տեղեկացրել ենք, որ Россия 24-ի լրագրող Վիտալի Հարությունյանի ռեպորտաժները Հայաստանում մեծ իրարանցում են առաջացրել, քանի որ ըստ համացանցային օգտատերերի`դրանցում աղավաղված է իրականությունը, ցուցարարներն էլ ներկայացված են որպես սադրիչներ, ովքեր բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում մի քանի ցուցարարներ զրուցում են տվյալ լրագրողի հետ և խնդրում նրան որպես հայ այլևս նման ձևով չներկայացնել փաստերը:
