Տղամարդուն ծեծել են նախկին կինը, զոքանչն ու աներորդին
Սարատակ գյուղի 33-ամյա բնակիչ Արկադին իրավապահ մարմիններին հայտնել է, որ նախօրեին տանը՝ վիճաբանության ժամանակ, նախկին կինը՝ Երևանում բնակվող 27-ամյա Քրիստինեն, նրա մայրը՝ 48-ամյա Ոսկեհատը, և նախկին կնոջ եղբայրը՝ 25-ամյա Էդուարդը, ծեծի են ենթարկել իրեն` դեմքի մասում պատճառելով վնասվածքներ:
Ա.Ավետիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նախկին կինը, զոքանչն ու աներորդին ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է հետաքննություն:
