Տղամարդը տուգանվեց վերելակում տաբատն իջեցնելու համար
1in.am-ը գրում է.Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց և ավարտվեց Կոտայքի մարզի բնակիչ Ռ. Ս.-ի գործի դատական քննությունը:
56-ամյա Ռ.-ն արագացված դատաքննության արդյունքում մեղավոր ճանաչվեց խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:
Ճերմակած մազերով, մեծ փորով, վատ լսողությամբ այս խոշորամարմին տղամարդը երևանյան վերելակում իջեցրել է տաբատը, մերկացրել սեռական օրգանը և այսպես «ցուցադրվել է» վերելակում գտնվող չափահաս աղջկան:
Միգուցե տղամարդը հոգեկան վատառողջության խնդիր ուներ, կամ՝ թմրամիջոցների նկատմամբ հակում, կամ՝ այլասերված էր այնքան, որ այլևս իրեն չէր վերահսկում:
Սակայն քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը հոգեբուժարաններում ու նարկոդիսպանսերում հաշվառված չի եղել, հոգեպես առողջ է, ավելին՝ հեռուստաոլորտի երևանյան հիմնարկներից մեկում… առաջատար մասնագետ է:
Այն, ինչ արել է, բացատրում է ալկոհոլի ազդեցությամբ: Դեպքի ժամանակ նա գտնվել է երկրորդ աստիճանի խմածության վիճակում: Հաջորդ օրը, իր ասելով, չի հիշել, թե ինչ է արել…
2014 թվականի օգոստոսյան մի գեղեցիկ երեկո, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Հալաբյան փողոցի շենքերից մեկի վերելակով տուն բարձրացող չափահաս աղջիկը հնարավոր է, որ Ռ.-ի երեխայի տարիքին լինի:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
