«Տղաս ջրազրկվել է , ու թթվածնի քաղցից անընդհատ հազում է »
«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը 5-օրյա ջրադուլից հետո առողջական խնդիրներ ունի: Այս մասին,Fnews.am-ին ասաց նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը;
«Տղաս ջրազրկվել է, այժմ նրան անհրաժեշտ է հոգածություն եւ լավ սնունդ: Բացի դրանից նրա մոտ առողջական այլ խնդիրներ ունի, նրա մոտ ծխից ալերգիա է առաջացել, չի կարողանում ընդհանուր խցում մնալ, այդ իսկ պատճառով էլ խնդրել է որպեազի իրեն տեղափոխեն մեկ այլ խուց; Այս պահի չգիտենք ինչպես է վիճակը, արդյոք լավ սնվում է, պետք է շատ հյութ, միրգ, վիտամիններ ընդունի, որ կազդուրվի: թթվածնի քաղցից անընդհատ հազում է»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Հայկ Կյուրեղյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունվարի 14-ին իրեն մենախուց տեղափոխելու պահանջով հացադուլ էր սկսել, իսկ հունվարի 18-ից` ջրադուլ: Նրա պահանջը հունվարի 23-ին բավարարվել էր, նրան տեղափոխել են մենախուց, որից հետո Հայկ Կյուրեղյանին տեղափոխել էին մենախուց
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
