Տղայի լուսանկարներն է նայում ու ողբում
«Հիմա էլ էստեղ մոր կողիքն նստած ենք, տղայի լուսանկարներն է նայում ու ողբում»: Ամբողջ համայնքը սգում է. «Մեզ համար իրոք Գարիկի կորուստը մեծ է, նրանով մենք հպարտանում էինք, ուրախանում, մեզ ավելի պաշտպանված էինք զգում: Էլ ինչ ասեմ, խոսելս էլ չի գալիս ուղղակի ցավը այնքան մեծ է»,- Fnews.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ-ի ասկերանի Իվանյան համայնքի ղեկավար Սարդի Աղաջանյանը: Նախօրեին մարտական հենակետում մահացել է 24-ամյա պայմանագրային զինծառայող Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: Վերջինս ԼՂՀ Ասկերանի շրջանից էր, զորակոչվել էր 2008 թվականին: Նա դիպուկահարի կրակոցից մահացել է տեղում:
Գյուղապետն ասում, որ տան միակ աշխատողը Գարիկն է եղել, մայրը խնամել է հաշմանդամ եղբորը:«Ինքն էր գումար ուղարկում, որ ընտանիքը ապրում էր,հայրը մի քանի ամիս առաջ է մահացել, դեռ հոր մահն էին սգում, այժմ էլ Գարիկը զոհվեց»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ ողջ գյուղը Գարիկով հպարատանում է, քանի որ նման մահով որևէ մեկը չի զոհվել: «Գարիկը իրեն արժանի հերոսական մահով մահացավ»,-ասաց գյուղապետը:
ՊՆ-ի տեղեկացմամբ՝ նախօրեին հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /101 արկ/, 82 /193 արկ/, 120 /35 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /27 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:
