Տյումենի բնակչուհուն բռնաբարել են ոստիկանությունում (Video)
Փաստինֆոն գրում է. Տյումենի 29-ամյա բնակչուհին հայտարարել է, որ իրեն բռնաբարել են քաղաքի ոստիկանության 5-րդ բաժնում: Բռնաբարության մեջ նա մեղադրում է ոստիկանության 33-ամյա կապիտանին:
Կինը ձերբակալվել էր խանութում գողություն կատարելու համար: Ոստիկանության 5-րդ բաժնում նրան հարցաքննել են եւ ուղարկել օպերատիվ բաժին`ստուգելու համանման այլ հանցագործություններին նրա առնչությունը:
Կինը պատմել է, որ կապիտանը նախ պահանջել է, որպեսզի 2-3 դրվագ վերցնի իր վրա, իսկ մերժում ստանալուց հետո բարկացել է, ապա պահանջել մերկանալ:Կնոջ խոսքերով` երբ ինքն ամբողջովին մերկ է եղել, ոստիկանը կապել է ձեռքերը, գլխին հագցրել պարկ եւ ծեծել: Հարվածների հետեւանքով ուշագնաց է եղել, իսկ երբ գիտակցության է եկել` ոստիկանն իրեն բռնաբարելիս է եղել:
«Ես խնդրում էի դադարեցնել, ասում էի, որ տանը 4 ամսական երեխա ունեմ, բայց նա փակում էր բերանս, որպեսզի չգոռամ: Թեեւ արդեն բղավելու ուժ էլ չունեի», - պատմել է կինը:
Վերջում ոստիկանը հանձնարարել է հագնվել եւ հեռանալ: Հաջորդ օրն առավոտյան երիտասարդ կինն ամուսնու հետ գնացել է քննչական կոմիտե եւ հաղորդում ներկայացրել: Նույն օրը ոստիկանը ձերբակալվել է:
