Ու եթե սենց շարունակվի. կստացվի, որ «խարոշիները» ճիշտ են, իսկ ոստիկանները սխալ...
«Ոչ թե պետք է պպզեն գողականից ու ճշտից խոսեն, այլ գնան համալսարան ու կրթություն ստանան», -այսօր խորհրդարանում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը ու նշել, որ մեր ժամանակների հերոսը կրթություն ստացող մարդիկ են, այլ ոչ թե քուչեքում պպզող՝գողականից ու ճշտից խոսացողները:
«Էս ա Նոր Հայաստանը», -ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Շատ ճիշտ եք ասում, պարոն Փաշինյան, բայց ոնց որ երկրում դեռ պպզողներ էլ կան, ու իրանց իմացած ճշտով ու գողականով գնացողներ էլ...
Ոնց-որ ասֆալտին լավ չեն ծեփվում հա՞.... որ սուտի ԱՊԵՐՈՅԻՆ բռնեցին՝ասեցին զենքերն օրինական էր... .
իհարկե այդ ամենի մասին, ոնց որ կասեր դասականը՝ հաջորդ դասին.....
Բայց մինչ այդ, մի հարց.հիմա սերունդը ի՞նչ օրինակ վերցնի. երբ շարունակում է ականատեսը լինել, թե պպզող ապերոնը ոնց են շարունակում խրախճանքը, զենքերով սուսերամարտը մեր երկրում....Ասել է , թե թավշյա Հայաստանում....
Հա, ի դեպ, կարո՞ղ ենք իմանալ. ոնց ա ստացվում, որ հայրենի իրավապահները պպզողներին ու խորոշիներին գրեթե միշտ, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով բերման են ենթարկում, հետո նրանց զենքերի անօրինականությունը չի ապացուցվում, եւ նրանք ազատ են արձակվում: Մի քիչ շա՞տ չեն կրկնվում էդ դեպքերը: Ի՞նչ է. ոստիկանությունը գրեթե միշտ անհիմն կասկածում է՞...
Հ. Գ Որ մի հատ, խեղճ ու կրակ, բայց հպարտ քաղաքացու ձեռքին ջրով պիստալետ բռնեն ասենք վարդավառի օրը, հաստատ քաղաքացին չի կարա ապացուցի, որ էդ անտեր խաղալիքը լրիվ օրինական էր... Թե չէ, դրել ենք. գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն...
Հ.Գ1 Էսքանից հետո, բա ո՞նց անենք որ աճող սերնդի համար՝քուչեքում պպզողը մեր ժամանակների ՀԵՐՈՍ չդառնա:
Ու եթե սենց շարունակվի. կստացվի, որ խարոշիները ճիշտ են, իսկ ոստիկանները սխալ...
