Ուժեղ երկրաշարժ՝ Ճապոնիայում. կան վիրավորներ
Ճապոնիայում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է առնվազն 3 մարդ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել ճապոնական հարավային Կյուսյու կղզու Օյտա պրեֆեկտուրայում՝ 60 կմ խորության վրա։
Երկրաշարժը առաջացրել է սողանքներ, որոնք փակել են տեղի ավտոճանապարհներից մեկը։
