Ուկրաինայի կառավարությունը հրապարակել է ՌԴ-ից ապրանքների արգելքի ընդլայնման մասին որոշումը
Ուկրաինայի կառավարությունը հրապարակել է էմբարգոյի տակ գտնվող ռուսական ապրանքների ցանկն ընդլայնելու մասին որոշումը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից 10 օր հետո:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունն 70 անունով ընդլայնել է այն ռուսական ապրանքների ցանկը, որոնց ներկումն արգելվում է: Այդ ցանկում են սոխը, սոուսներն ու կետչուպները, ձուկը, պարենային արտադրանքը, ինչպիսիք են քաղցրաբլիթը, սպիտակ շոկոլադը եւ այլն:
