Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտնաբերել է Յանուկովիչի արխիվը
Ուկրաինայի ՆԳ-ի նախարար Արսեն Ավակովբ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախարարության աշխատակիցները հայտնաբերել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքին պատկանող արխիվը, փոխանցում է gazeta.ru-ն:
«Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հատուկ գործողությունների ընթացքում հայտնաբերել է Յանուկովիչի ընտանիքի անձնական արխիվի զգալի մի մասը, որը պարունակում է իր մեջ ավելի քան 300 օֆշորային ընկերությւոնների, ֆինանսական գործողությունների փաստաթղթեր և այլն »,-գրել է նա:
