Ուկրաինայի ԶՈւ-ն հիբրիդ պատերազմում ամենափորձառուն է Եվրոպայում. Պորոշենկո
tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հիբրիդ պատերազմ վարելու ցուցանիշով Ուկրաինայի զինված ուժերը ստացել են Եվրոպայում ամենամեծ մարտական փորձառությունը, գրում է korrespondent.net-ը:
Պորոշենկոն մրցանակներ է և կոչումներ է շնորհել զինծառայողներին, «որոնք պաշտպանել և շարունակում են պաշտպանել հակաահաբեկչական գործողության գոտում երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:
«Ուկրաինացի մարտիկների քաջության շնորհիվ Ուկրաինային հաջողվել է պատվով մնալ՝ ազատել Դոնբասի մեծ մասը, կանգնեցնել ագրեսորին, երբ նա կանոնավոր զինված ուժեր ներս բերեց և խախտելով պատերազմի կանոնները, սկսեց կրակել գերիներին վրա, երբ փորձում էր ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի մարտական ոգին»,- ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի Նախագահը նշել է, որ մեկ տարվա ընթացքում Ուկրաինային հաջողվել է նոր արդյունավետ բանակ ստեղծել:
«Սա ուրիշ բանակ է՝ լավ պատրաստված, բարձր և արդյունավետ մարտական փորձով, որը ողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում ուկրաինական բանակի հզորությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
