Ում է հետաքրքիր քո այս անհեռանկար քայլը. Դավիթ Սանասարյանի հացադուլի մասին
Քիչ առաջ կարդում եմ. «Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում հացադուլ հայտարարեց»: Լավ արեց: Դա խոշոր քաղաքական հաշվարկների արդյունքում, բազմաթիվ փոփոխականների վերլուծության հետևանքով մշակած բարդ կոմբինացիոն գործելաոճ է:
Ժամանակակից քաղաքական պատմությունից մեր՝ այս անգամ ընդդիմադիրները որևէ դաս չեն կարողանում քաղել: Հասկանալի է, որ երիտասարդ քաղ.գործիչը ցանկանում է դիրքավորվել, սուբյեկտային հատկանիշներ ձեռք բերել, բայց, եթե հարցին նայենք ավելի սթափ, ապա մնում է մի բան ասել միայն.... «հացադուլ ես անում, որ ինչ անես....»:
Այս շոգից, խնդիրների բազմազանությունից, ընդհանուր հոգնածությունից զզված հասարակության մեջ ում է հետաքրքիր, քո այս անհեռանկար քայլը, ու՞մ համար ես դա դու անում...ինչի՞ ես հասնելու...Թերևս հենց ինքը գիտի, որ հասնելու է բացարձակ ոչնչի, թերևս մի քանի հոգի կասեն, ուժեղ երիտասարդ է կամքով օժտված,կուսակցության ղեկավարը կհորդորի, թե խիզախ ու հայրենանվեր քայլ է... ու ոչինչ...: Ոչ առաջինն է, որ հավանաբար վերջինը կլինի:
Ամեն մեկը ինքը գիտի ինչ է անում: Ես չեմ քննադատում, ես փորձում եմ հարցեր տալ: Այսքանը:
Հ.Գ. երբ քաղաքում 33 աստիճան շոգ է, ինչ հացադուլ այ մարդ, գարեջուր խմեք, ասենք «Heiyneken»:
