Ու՞մ կհասնի Դեդ Հասանի հսկայական կարողությունները, եւ վերջապես ո՞վ է գալիս նրան փոխարինելու
"Անցած տարվա օգոստոսի տասներեքին իսպանական բանտարկությունից ազատված Շաքրո Մալադոյը մինչ օրս չէր վերադառնում Ռուսաստան: Բայց արդեն մի քանի օր առաջ, ըստ տարածված լուրերի, Շաքրո Մալադոյը ժամանել է Ռուսաստան, որպեսզի վերջնականապես հաստատվի Դեդ Հասանի գահին: Իսկ, թե որքանո՞վ է իրատեսական Շաքրո Մալադոյի Դեդ Հասանին փոխարինելը, կհասատվի դա, թե՞ ոչ, դեռեւս վաղ է ասել, որովհետեւ Դեդ Հասանը ֆինանսական եւ հսկա կարողություն է թողել: Իսկ թե ի վերջո ո՞ւմ կփոխանցվի դա, կորոշվի օրերս սպասվելիք գողական սխոդկայի ժամանակ, որովհետեւ գողական աշխարհում դա
այսօր ամենակարեւոր հարցն է: Այդ հարցը անչափ կարեւոր է ոչ միայն Դեդ Հասանի կողմնակիցների, այլ առհասարակ ռուսական հետխորհրդային կրիմինալ աշխարհի համար: Ամեն դեպքում ամենահավանական թեկանածուն երկու տարվա ընթացքում մնաց Շաքրո Մալադոյը", Fnews.am-ի հետ զրույցում -ասաց քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ:
Տաթեւիկ Աբրահամյան
