Ունենք 8 կորցրած դիրք. ԼՂՀ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ԼՂՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի: Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաեւ 7 տանկ:
«Ադրբեջանի առաջխաղացումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունեն 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ եւ 3-ը՝ հյուսիսային»,- ասել է նա: Սենոր Հասրաթյանն ասել է, որ Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ:
