Ուոլթերը պահպանել է զեկույցի վերնագիրը ու ստացել իր «չայեվոյները». Դավիթ Բաբայան
Հավանականությունը զրոյական է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական և ժողովրդավարական հարցերի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ուոլթերը կփոխի իր ներկայացնելիք զեկույցի վերնագիրը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք` 2014-ի հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցով զեկուցող էր նշանակել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է իր պրոադրբեջանամետ կեցվածքով:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուոլթերը Ադրբեջանի տարածքով այցելելու է նաև Լեռնային Ղարաբաղ: Բայց այդպես չեղավ:
«Նման բան չէր կարող տեղի ունենալ, դա պարզապես բացառված է: Նախևառաջ մենք իրեն ասել էինք, տեղյակ էինք պահել պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը, որ պետք է փոխել և՛ վերնագիրը, և՛ զեկույցի բովանդակությունը: Դա չի կատարել, հետևաբար սահմանը հատելը շահարկելը պարզապես անտեղի է», -հավելեց պարոն Բաբայանը:
Նրա խոսքով, Ուոլթերը բացեիբաց ցույց է տվել «իր պատկերը»` զեկույցի պատրաստման շրջանակներում այցելել է Ադրբեջան, պահպանելով զեկույցի վերնագիրը ու ստացել իր «չայեվոյները» նաև խավիարի տեսքով:
մանրամասն՝ այստեղ:
