Ուորլիքը Ղարաբաղի հարցով բանակցություններ է անցկացրել Լոնդոնում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ համանախագահը հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Ջեյմս Ուորլիքը մասնակցել է նաև տարածաշրջանի հարցերով փորձագետների կլոր սեղանին, որոնց թվում եղել են կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
