Ուրալում 13-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
Կուրգանում հայտաբերվել է 13-ամյա աշակերտուհու դին: Այս մասին հայտնում է Ura.ru լրատվականը:
Մահվան պատճառը եղել է ցրտահարումը: Ողբերգությունը եղել է Ագապինո գյուղում: Երեխային նախoրեին նկատել են ալկոհոլ օգտագործելիս:
Երեխայի դին զննելու ընթացքում ոչ մի մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Հայտնի է դարձել, որ նախորդ երեկո նրան նկատել են իր հասակակիցների հետ ալկոհոլ օգտագործելիս, որից հետո գնացել է տուն:
Կատարվածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:
