Ուսանողներից կաշառք վերցրած դասախոսի գործը դատարան է մտել
Փաստինֆոն գրում է. «Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ավագ դասախոսը կաշառք վերցնելու մեջ է մեղադրվում:
Ըստ մեղադրանքի, 2011-2014թթ.ընթացքում Սուրեն Եզեկյանը, ուսանողների ստուգարքները, քննությունները դրական գնահատելու և դիպլոմային աշխատանքները նրանց փոխարեն գրելու համար, ուսանողներից պահանջել է և որպես կաշառք անձամբ ստացել է զգալի և խոշոր չափերի հասնող գումարներ:
Սուրեն Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
