Ուսանողները հաջորդ անգամ գուցե հյուրընկալվեն ոչ թե կառավարությունում, այլ քաղմասում․․․
1in.am-ը գրում է.
Ուրբաթ երեկոյան, երբ Բաղրամյան 26-ի անմիջական ցուցումով պատգամավորները «բերման ենթարկվեցին», և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվեց, հօդս ցնդեցին վերջին լավատեսական սպասումները, որ ուսանողական տարկետման հարցով իշխանությունները գուցե գնան փոխզիջման կամ երկխոսության: Նման բան չի լինելու, չեն կրկնվելու 1997-ի և 2004-ի նախադեպերը, և ԱԺ-ն հենց վաղը մեկնարկող քառօրյայում երկրորդ ընթերցմամբ ընդունելու է վիճահարույց օրինագիծը:
Սա սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում ուսանողական շարժման համար, որն, ըստ էության, կանգնում է երկընտրանքի առջև, որովհետև իշխանությունները խաղը տանում են «սևի և սպիտակի» սկզբունքով: Ուսանողական շարժման խնդիրն է դուրս գալ այս փակուղային դիլեմայից՝ մանավանդ, որ ԵՊՀ ռեկտորատը պաշտոնապես պաշտպանել է իշխանությունների նախաձեռնությունը, ինչը ճանապարհ է բացելու ռեպրեսիվ քայլերի համար՝ անկախ հրապարակային հավաստիացումներից:
Առավել մանրամասն` 1in.am
