Ուսանողը վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտին
ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանող, 23-ամյա Ջոնիկ Մանուկյանը վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի մի տղայի:
Պատահարը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ ժամը 08:15-ի սահմաններում՝ Բագրատունյաց և Անանուն փողոցների խաչմերուկում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը թիվ 69 հիմնական դպրոցի աշակերտ է: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Մեզ հետ զրույցում ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ երեխայի վիճակը կայուն է՝ դրական դինամիկայով:
