ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. այսօր Հանրապետությունում սպասվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Այսօր Երևանում սպասվում է 39 աստիճան տաքություն, ինչն ըստ նախարարության «Հիդրոմետ» ծառայության ռեկորդային է համարվում հենց այդ օրվա համար. Մինչեւ այժմ Երեւանում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1975 թվականին` 38.80C: Իսկ1993 թվականի հուլիսի 4-ին Երեւանում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը` 12.30C:
Ամեն դեպքում` վաղը խուսափեք արեւոտ վայրերից եւ ինչպես խորհուրդ են տալիս մասնագետները` օրվա ընթացքում շատ ջուր խմեք, հաճախ լվացվեք, սառը ջրով թրջեք երեսն ու ձեռքերը:
Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել հունիսի 6-ից:
