Ուշադրություն. Բազմահարկ շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Վերջին ժամանակներս գազի պայթյուններից կարելի է ասել աչք չենք բացում: Զոհվում և հոսպիտալացվում են բազմաթիվ մարդիկ: Պայթում են թե գազալցակայանները, թե բնակարանների գազի կաթսաները:Բայց արի ու տես, որ այս երևույթը միայն մեզ մոտ չէ:
Թբիլիսիում բազմահարկ շենքում գազի պայթյունի հետեւանքով մահացել է 5, տուժել՝ 8 մարդ: Այս մասին դեպքի վայրում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:
Դեռ պարզ չէ զոհվածների թվում հայեր կան թե ոչ:
