Ուշադրություն. Նախնական վարկածով հոսանքահարումից մահացել է ԹՀՄ նախագահ Մանուսաջյանը
Վրաստանի նախկին նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը տեղեկացրել է, որ խորհրդավոր պայմաններում մահացել է Թբիլիսիի հայերի միության նախագահ Դավիթ Մանուսաջյանը: Նախնական վարկածը՝ մահացել է հոսանքահարումից:
«Աշխատանքի վայրում զգույշ չի եղել եւ հոսանքը խփել է: Ընդամենը 48 տարեկան էր, վերջին երկու տարիներին էր նշանակվել Թբիլիսիի հայերի միության նախագահ»,- ասաց Վան Բայբուրթյանը՝ հավելելով, որ Մանուսաջյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին Թբիլիսիում:
ԶԼՄ-ներ
