Ուշադրություն. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը տեղի ունեցած երկրաշարժի մասին
«Մարզում անհանգստություն չկա, բնակիչներին որեւէ վնաս չի հասցվել, որեւէ բողոք չունենք»,- լրատվամիջոցներին ասել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզում տեղի ունեցած երկրաշարժի մասին:
Նա նշել է նաև, որ մարզում այս պահին հանգիստ է, որեւէ լարվածություն չկա:
Գրանցված երկրաշարժը Ստեփանավանում զգացվել է 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:
