Ուշիի ոլորաններում «ՎԱԶ-2107»-ը շրջվել է. բարեբախտաբար տուժածներ չկան
Դեկտեմբերի 27-ին` ժամը 02:14-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում (5-րդ կմ, Ուշիի ոլորաններ) տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի Լ 2506 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
