Ուսուցչուհին ծեծել է 5-րդ դասարանի աշակերտին
Shabat.am-ի ունեցած տեղեկություններով՝ երեկ իրավապահներին է դիմել Սասունիկ գյուղի բնակչուհի Շ.Պետրոսյանը՝ բողոքելով, որ նույն գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ծեծել է իր որդուն:
Դեպքը տեղի է ունեցել հենց դասաժամին, Գևորգ Չաուշի անվան դպրոցում. ուսուցչուհի Մարգարյանը այնպես է հարվածել 11-ամյա երեխային, որ վերջինս դեմքի շրջանում վնասվածք է ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունում կատարվում է հետաքննություն:
