Ուղիղ եթերի ժամանակ դանակով հարձակվել են հաղորդավարի վրա
Հունաստանում մարզական ռադիոհաղորդման ուղիղ եթերի ժամանակ անհայտ անձը դանակով հարձակվել է հաղորդավարի վրա:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, միջադեպի հետևանքով մարզական լրագրող Յանիս Կալոյանիսը վնասվածք է ստացել:
Հարձակումը տեղի է ունեցել Լարիսա քաղաքում` OK Radio ռադիոկայանի շենքում: Հանցագործը ներխուժել է ստուդիա ու դանակով հարվածել Կալոյանիսի ոտքին: Նա հոսպիտալացվել է:
«Սա բռնության աննախադեպ դեպք է, որը հեռարձակվել է ուղիղ եթերով», - տեղի ունեցածը մեկնաբանել է ռադիոյի տերը:
Ըստ այլ աղբյուրների` հարձակվողի հետ ևս մի հոգի է եղել:
