Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից
Արդեն 6-րդ օրն է, ինչ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ու նրանց ինքնաբուխ միացած քաղաքացիներ փակել են Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասը և պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ՀՀ Նախագահի հայտարարությունից հետո այսօր հանրահավաքին հայտարարեցին, որ պետք է տեղափոխվել Ազատության հրապարակ։ Ցուցարարների մեծ մասը դեմ արտահայտվեցին Բաղրամյան պողոտան լքելուն։
