Ուղիղ միացում Գյումրիից․ Այսօր Ավետիսյանների 40-օրյա հիշատակի օրն է
Այսօր լրանում է Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների քառասունքը:
Ընտանիքի հարազատները և մտերիմները հոգևորականների ուղեկցությամբ կգնան գերեզմանոց, այնուհետև տեղի կունենան հասարակական կազմակերպությունների ու պետական պաշտոնյաների այցելությունները:
Աղբյուր` 1in.am
