Ուղիղ միացում Խորենացի փողոցից
Գրավված ՊՊԾ գնդի տարածքում քիչ առաջ կրակոցներ են լսվել՝ մոտ 10 կրակոց, ինչին հաջորդել է մեծ իրարանցում:
Րոպեներ անց մոտեցել է շտապօգնության մեքենան եւ ճեղքել հավաքված հոծ բազմությունը:
Քիչ հետո «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկը հաղորդել է, որ խոսել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, ով ասել է, թե իրենց տեղեկություն է հասել, որ ոստիկանությունը հարձակվել է գնդի տարածքում հավաքված քաղաքացիների վրա, ուստի իրենք օդ են կրակել, որպեսզի սաստեն ոստիկաններին:
