Ուղիղ.ԱԺ արտահերթ նիստ. սպասվում են քվեարկություններ
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի երկրորդ նիստը: Գրանցվել է 107 պատգամավոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Մայիսի 10-ի նիստում պատգամավորները քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը երկարաձգել՝ «2017 թվականի» բառերը փոխարինելով «2018 թվականի» բառերով:|
Այնուհետև պատգամավորները քննարկել են «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրինագիծը: Նախագծով առաջարկվում է «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը ե ւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, և ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցումով ներկայացրել է նա և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Առ ևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ փաթեթի հիմնական նպատակը Հայաստանում էլեկտրոնային առ ևտրի զարգացման համար բարենպաստ իրավական միջավայրի ստեղծումն է: Այն կնպաստի Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը, կօգնի օգտվել էլեկտրոնային առ ևտրի ընձեռած հնարավորություններից, կխթանի հայ և արտերկրի գործարարների միջ և առավել սերտ կապերի հաստատմանը և ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:
