Ուզբեկստանի նախագահի դստեր «գործընկերները» հետախուզվում են
Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի նախագահի դստեր՝ Գուլնարա Քարիմովայի նկատմամբ: «Լենտա.ռու»-ն փոխանցում է, որ նա ղեկավարել է կազմակերպված հանցավոր խումբ: Խմբի անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Քննչական մարմինը որոշ մանրամասներ է հրապարակել քրեական գործի նախաքնությունից: Ըստ այդ տվյալների, խմբի անդամները 2011-2013 թվականների ընթացքում տնտեսական մի շարք հանցագործություններ են իրականացրել, շորթման ու շանտաժի, փաստաթղթերի կեղծման հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս են պատճառել: Նման գործունեության հետևանքով թալանվել ու յուրացվել են մի քանի ընկերությունների ակտիվներ: Վնասը գնահատվել է 200 մլն դոլար:
