Ուզբեկստանում ձերբակալվել է Մոսկվայում 4-ամյա աղջկա դաժան սպանողի որդին
Ուզբեկստանում ձերբակալվել է Մոսկվայում 4-ամյա աղջկա դաժան սպանության համար մեղադրվող Գյուլչեխրա Բոբոկուլովայի որդին։ Այդ մասին gazeta.ru-ին հայտնել է կասկածյալի հայրը՝ Բահրեթդին Թուրաևը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածը Բոբոկուլովայի ավագ որդին է՝ 19-ամյա Ռահմաթիլլոն։
Մինչև 2015 թվականի նոյեմբերը նա Մոսկվայում բնակվել է մոր հետ, որտեղ աշխատել է շուկայում։
