Ուզո՞ւմ եք` շաբաթ, կիրակի էլ նիստեր անենք.Գալուստ Սահակյանը` պատգամավորներին
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ արտահերթ նստաշրջանը շարունակվելու է: Այս հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ սվսեց, ինչին էլ արձագանքեց Գալուստ Սահակյանը: «Ի՞նչ , ուզում եք` շաբաթ-կիրակի էլ նիստեր անենք, շատ աշխատասերն եք», – նշեց նա: Որևէ փոփոխություն տեղի չունեցավ և խորհրդարանն իր աշխատանքները կշարունակի երկուշաբթի:
