Ուզում են՝ ժողովուրդը մոլերից առեւտուր անի. իրարանցում 3-րդ մասի մետրոյի գետնանցումում
Երեւանի Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումի առեւտրականներին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպում են առեւտուրն իրականացնել միայն իրենց տաղավարների ներսում՝ պատճառաբանելով, թե նրանց առեւտուրը տաղավարի սահմաններից դուրս ապօրինի է:
NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին մի քանի հարյուր տաղավար փակ է, առեւտրականները պատրաստվում են գնալ թաղապետարան՝ խնդիրը պարզելու:
Առեւտրականները հրաժարվում են աշխատել՝ պատճառաբանելով, որ իրենց տաղավարները չափազանց փոքր են առեւտուրը ներսում իրականացնելու համար:
NEWS.am-ի հետ զրույցում առեւտրականներից Ամալյա Հակոբյանը նշեց, որ արդեն երկու օր է՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները խոչընդոտում են իրենց առեւտուրը:
Մանրամասները՝news.am-ում
